երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է ՛՛սադրանքներ հրահրելու՛՛ համար:

՛՛ԱՄՆ-ի կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից այդ երկրին մահաբեր զենքով զինելը և Եվրամիության կողմից նրան ռազմական օգնություն ցուցաբերելը խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ ոգեշնչում են ՛՛օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու՛՛ և վկայում են Ադրբեջանի դեմ ՛՛հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին՛՛ (չակերտները-խմբ.): Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը

՛՛Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում ՛՛պատերազմի նոր օջախ՛՛ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման ՛՛սադրիչ գործողությունները՛՛ (չակերտները-խմբ.) չդադարեցվեն, ապա համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները՛՛,-հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: