հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Ադրբեջանի պահանջները լեգիտիմ չեն». Ռուբինյան

«Ադրբեջանի պահանջները լեգիտիմ չեն». Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝ դրանք որակելով «ոչ լեգիտիմ»։

«Դրանք լեգիտիմ պահանջներ չեն, և դրանց վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,- ասել է նա։

Ռուբինյանը հիշեցրել է խաղաղության համաձայնագիրն ստորագրելու շուրջ խորհրդակցություններ սկսելու և փաստաթուղթը ստորագրելու՝ Հայաստանի պատրաստակամությունը։

Անդրադառնալով պատերազմի վտանգին՝  նա նշել է. «Պատերազմի վտանգն ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր ու վաղը, կա, բայց պատերազմի առիթ չկա, հիմք չկա»։

  • Կիսվել: