երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. Էդուարդ Աղաջանյան

Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. Էդուարդ Աղաջանյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին:

Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը: 

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ճանապարհի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:

Էդուարդ Աղաջանյանը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ճգնաժամային իրավիճակը կանխելու հարցում կարևորել է միջազգային գործընկերների դերակատարությունը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ խորհրդի որոշումը՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու վերաբերյալ (EUMA)՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP):

  • Կիսվել: