Ադրբեջանի ՆԳՆ-ն՝ Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական կետ տեղադրելու վերաբերյալ
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական կետ տեղադրելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
Նշենք, որ ոստիկանական կետի լուսանկարները երեկ հայտնվեցին համացանցում։
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները արժանապատվորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։ Համապատասխան վայրերում ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար տեղադրվում են ոստիկանական կետեր»,-տեղեկացրել են Ադրբեջանի ՆԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ասել է, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածի իրենց տարածքում են ոստիկանական կետ տեղադրել:



