շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է լքել երկիրը: Դա կապված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում հակակոռուպցիոն գործողության հետ կապված քրեական գործի հարուցմամբ, գրում է Gununsesi.info-ն:

«Էլմար Մամեդյարովը պետք է պատասխանի քննության բազմաթիվ հարցերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից անցյալ ամիս: Համապատասխան հրամանագիրը ստորագրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ջեյհուն Բայրամովը նշանակվել է արտգործնախարարի պաշտոնում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն էր հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Նա ընդգծել էր, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

  • Կիսվել: