ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահն ասել է, որ կնճշեն ԵԱՀԿ ՄԽ-ի՝ ԼՂ հարցով զբաղվելու փորձերը

Ադրբեջանի նախագահն ասել է, որ կնճշեն ԵԱՀԿ ՄԽ-ի՝ ԼՂ հարցով զբաղվելու փորձերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ ինքը կարող է ասել, թե ինչ չպետք է անի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին նա ասել է տեղի հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի ներգրավվածությանը:

՛՛Ես կարող եմ ասել, թե նրանք ինչ չպետք է անեն: Նրանք չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Նրանց փոխարենը մենք լուծեցինք այս խնդիրը։ Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, սրանով է պայմանավորված՛՛,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը ճնշելու է ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ ՄԽ-ի փորձերը։

՛՛Որովհետև մենք դա թույլ չենք տա։ Մենք այս հակամարտության կողմ ենք եղել։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծվել է, ապա միջնորդության տեղ չկա, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց։ Երևի իրենք պետք է մտածեն, թե ինչ անեն՛՛,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: