երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի միջազգային հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն առիթ օգտագործում է Արցախի  հայության ներսում լարված մթնոլորտ պահելու համար․ Պատգամավոր

Ադրբեջանի միջազգային հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն առիթ օգտագործում է Արցախի հայության ներսում լարված մթնոլորտ պահելու համար․ Պատգամավոր

Ինչ֊որ ինքնահռչակ ազերի պատգամավոր արդեն որոշել է, որ Ստեփանակերտում գրասենյակ է բացելու (ավելին՝ գրասենյակի տեղ է փնտրում) ու զբաղվի տեղացիների իբր ներկայացուցչական գործերով։  Այս մասին գրում է ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ապա շարունակում․
 
"Ադրբեջանի միջազգային հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունն ու նրանց մանկլավիկներն ամեն առիթ օգտագործում են իրենց հանցավոր ու ռասիստական քաղաքականությամբ Արցախի
Հանրապետության հայության ներսում լարված մթնոլորտ պահելու համար։
 
Բայց մի բան մոռանում են։ Իրենք իրենց ամբողջ հակահայ ռասիստական քաղաքականությամբ հանդերձ ոչ այլ ինչ են, քան պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դեռ կատարող անձինք, որ պիտի ստանան արժանի պատիժ (ու կստանան)։
Իսկ արցախցին և բոլոր հայերը ոչ մի բան չեն մոռանում՝ ո՛չ իրենց մորթված զավակների և եղբայրների զոհաբերությունը, ո՛չ գերության մեջ խոշտանգվող զավակների ու եղբայրների տանջանքները և ո՛չ էլ Արցախի ու Մայր Հայրենիքի միացումը։
 
Այնպես որ ազերիները մինչև գերիներին, Արցախի բռնազավթած տարածքները չվերադարձնեն, մինչև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձինք չկանգնեն դատարանի առաջ, և էլի որոշ դեռ չհրապարակվող պահանջներ չկատարեն, Արցախում գրասենյակ (և այն էլ միայն պաշտոնական դիվանագիտական կամ հյուպատոսական) բացելու մասին կարող են միայն երազել։
 
Հ.Գ. Ակնկալում եմ Արցախի իշխանությունների արձագանքը"։

  • Կիսվել: