ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից դրական պատասխան ստանալուն պես մենք պատրաստ ենք արդեն իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը. Փաշինյան

Ադրբեջանի կողմից դրական պատասխան ստանալուն պես մենք պատրաստ ենք արդեն իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը. Փաշինյան

Ադրբեջանի կողմից դրական պատասխան ստանալուն պես մենք պատրաստ ենք արդեն իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականցվի սահմանային, մաքսային հսկողություն։ Մենք պետք է համաձայնեցնենք նաև պարամետրերը, որպեսզի նույն պարապետրերով երկաթուղիները կպնեն իրար։ Ըստ էության՝ միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու»։

Փաշինյան ասել է, թե Ադրբեջանի կողմից դրական պատասխան ստանալուն պես մենք պատրաստ ենք արդեն իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը. «Այս նախագիծը մենք անվանում ենք «ավտոճանապարհների և երկաթուղիների հայկական խաչմերուկ»։ Մենք այստեղ գործ ունենք հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերւոկի գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հոզորացման առումով»։

  • Կիսվել: