երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից 120 հազար արցախցիների շրջափակումն անբարեխիղճ է և պետք է ավարտվի. Ջիմ Փաթերսոն

Ադրբեջանի կողմից 120 հազար արցախցիների շրջափակումն անբարեխիղճ է և պետք է ավարտվի. Ջիմ Փաթերսոն

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անբարեխիղճ է, և հարկավոր է բարձրաձայնել դրա մասին: Այս մասին գրել է Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ, Ֆրեզնոյի նախկին քաղաքապետ Ջիմ Փաթերսոնը Twitter-ի իր էջում:

«Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ կարիք ունի, որ մենք բարձրաձայնենք Ադրբեջանի գործողությունների մասին: Նրանք արգելափակել են հիմնական ճանապարհը՝ կտրելով Արցախում գտնվող 120 հազար մարդկանց դեղորայքից և սննդամթերքից: Դա անբարեխիղճ է, և դրան հարկավոր է վերջ դնել», - գրել է Փաթերսոնը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: