շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության հասնելու մուրացկանի օրակարգը չի կարող ընդունելի լինել. Բագրատ Սրբազան

Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության հասնելու մուրացկանի օրակարգը չի կարող ընդունելի լինել. Բագրատ Սրբազան

Հայաստանի անվտանգային խնդիրները չեն սկսվում ու ավարտվում միայն արտաքին սպառնալիքներով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ընթացքում ասաց Բագրատ Սրբազանը։

«Կարևորագուն խնդիր է ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ արդյունավետ պայքարը, մարդու կյանքի, սեփականության ու բոլոր իրավունքների, պարենային, սոցիալական ու կիբեռ անվտանգության ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունում մարդն իրենց պետք է զգա անվտանգ, պաշտպանված ու ապահով»,–նշեց նա։

Խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամ մասին, «Սրբազան շարժման» առաջնորդն ասաց.

«Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության հասնելու մուրացկանի օրակարգը չի կարող ընդունելի ու կիրառելի լինել։ Կարգավորումը պետք է հիմնված լինի արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Հնարավոր չէ խոսել իրական, կայուն ու երկարաժամկետ խաղաղության մասին, եթե լուծված չեն մարդասիրական կարևորագույն խնդիրները, մեր գերեվարված տղաների և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը»։

  • Կիսվել: