երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա. Իլհամ Ալիև

Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա. Իլհամ Ալիև

Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա:

Ինչպես հաղորդում է AZERTAC լրատվական կայքը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում անցկացված «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ։

Ալիևը մասնավորապես նշել է. «Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում տարակարծություններ չկան. հայկական քաղաքական վերնախավը այդ հարցում համախմբված է։ Դա ուղղակի բառապաշարի, վարքագծի և մարտավարության հարց է: Բայց դրա էությունը չի փոխվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան:

 

Այսինքն, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռ առկա են նրանց Սահմանադրության մեջ, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր վարքագծում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

  • Կիսվել: