ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը. Էրդողան

Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը. Էրդողան

Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը:

Այս մասին հայտարարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Ներկայումս մեծացել է Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նշանակությունը, մենք պետք է զարգացնենք դրա գործունեությունը: Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք կայուն խաղաղությանը մեր տարածաշրջանում: Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն այս գործընթացը:

Մոտ ապագայում չափազանց կարևոր է տրանսպորտային գծերի իրականացումը, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը»,- ասել է Էրդողանը։

  • Կիսվել: