երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի համար «անընդունելի» է վաշինգտոնյան հարթակը Երևանի հետ բանակցություններում. հայտարարություն

Ադրբեջանի համար «անընդունելի» է վաշինգտոնյան հարթակը Երևանի հետ բանակցություններում. հայտարարություն

՛՛Վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ Բաքվի համար Երևանի հետ բանակցություններում՛՛: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ շեշտելով, որ մտադիր չեն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ բանակցել Հայաստանի հետ։

Պաշտոնական Բաքուն, ընդգծելով բրյուսելյան ձևաչափը, շեշտել է, որ ՛՛ընդունելի է՛՛ այս ձևաչափով բանակցությունների շարունակությունը։

՛՛Բացի այդ՝ Ադրբեջանը նախընտրում է ուղղակի բանակցություններ Հայաստանի հետ՛՛,-նշված է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: