հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի գլխավոր ուղերձը ՀՀ-ին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է. Հաջիև

Ադրբեջանի գլխավոր ուղերձը ՀՀ-ին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է. Հաջիև

Բաքուն Հարավային Կովկասի ինտեգրացիոն մոդել է առաջարկում: Այս մասին Շուշիում ՛՛Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն՛՛ խորագրով համաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանը Հարավային Կովկասի ինտեգրված մոդել է առաջարկել։ Ներկայում տարածաշրջանը շատ մասնատված է, ուստի մենք պետք է ավելի շատ կապեր ւե շփումներ հաստատենք մարդկանց միջեւ՛՛:

Հաջիեւը հավելել է, որ Բաքուն Երեւանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է ակնկալում եւ պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ ՛՛Ադրբեջանի գլխավոր ուղերձը Հայաստանին տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումն է։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Մենք պատրաստ ենք՛՛,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմագծման խնդրի լուծման կարեւորությունը՝ ասելով. ՛՛Մենք արդեն որոշակի ազդանշաններ ենք ստանում, որ այդ գործընթացը մոտ ապագայում կսկսվի՛՛:

Հաջիեւը նաեւ ասել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակիչներին համարում է իր քաղաքացիները:

  • Կիսվել: