երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա կան մի շարք ռազմական հանցագործություններ․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա կան մի շարք ռազմական հանցագործություններ․ Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռազմական հանցագործություններ է կատարում Արցախում, հայտնում է TASS-ը:

 

«Այս պահին ագրեսիան Արցախի դեմ շարունակվում է, և ագրեսիան իրականացվում է Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ և Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանական կողմի մարտիկները օգտագործում են ահաբեկչական խմբավորումների այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են խոշտանգումները, գերիների մահապատիժը և գլխատումը, դիակապտութունը։ Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա կան մի շարք ռազմական հանցագործություններ», – ասել է Գրիգորյանըը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: