երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը. Խաժակյան

Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը. Խաժակյան

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ Տարածքային իշխանությունների Կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց և ընդունվեց «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով դեկլարացիան։ Այս մասին գրում է ԼՀԿ քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։

Փաստաթուղթը հայամետ է և դատարապտում է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները ինչպես նաև պահանջում ազատ արձակել Արցախի առաջնորդներին։

Կոնգրեսի նստաշրջանի աշխատանքներին էր մասնակցում հայաստանյան պատվիրակ Դավիթ Խաժակյանը, ով հանդես եկավ ելույթով և անդրադարձավ Ադրբեջանի պատվիրակների կողմից հնչեցված կեղծ թեզերին։ Խաժակյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը։ Նախագծի վերաբերյալ առաջարկների շուրջ ծավալվեց թեժ բանավեճ։

Այդուհանդերձ ձայների 55 կողմ, 12 դեմ և 73 ձեռնպահ հարաբերակցությամբ դեկլարացիան ընդունվեց։

  • Կիսվել: