շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորումը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում. Զախարովա

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորումը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում. Զախարովա

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է. ՛՛Սա նաև Բաքվի և Երևանի քաղաքականության կենտրոնական թեման է, այդ թվում՝ բարձր մակարդակով: Մեր հիմնական ջանքերը կենտրոնացած են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վրա: Առաջնահերթություններից են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցումը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը՛՛:

Զախարովան հավելել է, որ Մոսկվան աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ հարցով ունեցած մանդատի և նոր տարածաշրջանայաին իրականությունն ադեկվատ հաշվի առնելու հիման վրա աշխատանքի վերականգմանը:

Նա ասել է. ՛՛Մենք գտնում ենք, որ եռյակը կարող էր նպաստել Բաքվի և Երևանի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծմանը, և դա նախադրյալ կլիներ արդեն քաղաքական խնդիրների լուծմանն անցում կատարելու համար՛՛:

  • Կիսվել: