երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա հուլիսին Վաշինգտոնում

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա հուլիսին Վաշինգտոնում

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսին Վաշինգտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է․«Մոտ ժամանակներս Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը»,-ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով, խաղաղության պայմանագրի մասով կողմերի միջև կան չհամաձայնեցված կետեր, ուստի բանակցությունները կշարունակվեն։

  • Կիսվել: