երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման հստակ ժամկետները որոշելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման հստակ ժամկետները որոշելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման հստակ ժամկետները որոշելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Հուսով ենք, որ այդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։ Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Որպես կանոն, հանդիպման ստույգ օրը հայտարարում է հանդիպումը կազմակերպող երկիրը՛՛։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսված էր հունիսի 12-ին Վաշինգտոնում:

 

  • Կիսվել: