երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Եվրախորհրդարանի նիստում այսօրվա ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Եվրախորհրդարանի նիստում այսօրվա ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասելով, որ այն ՛՛ևս մեկ անգամ ցույց տվեց Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը և մեղադրանքները շարունակելու՝ այդ երկրի մտադրությունները, որոնք է՛լ ավելի են խաթարում խաղաղ համաձայնագրի հեռանկարները՛՛:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՛՛վիրավորական՛՛ է համարել Հայաստանի վարչապետի հայտարարությունները, համաձայն որոնց, ըստ ադրբեջանական կողմի, ՛՛ՀՀ-ն չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություններից՝ միևնույն ժամանակ իրեն ներկայացնելով որպես միջազգային իրավունքը հարգող, խաղաղասեր և ժողովրդավարական երկիր՛՛:

Բացի այդ՝ հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հերքում է Արցախում իրենց կողմից էթնիկ զտումների իրականացումը:

  • Կիսվել: