հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ կրկին մեղադրում է հայկական կողմին

Ադրբեջանի ԱԳՆ կրկին մեղադրում է հայկական կողմին

«Հայաստանը սահմանամերձ շրջաններում ուժեղացնում է ռազմական սադրանքները Ադրբեջանի դեմ»։ Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Այն, որ Հայաստանի սադրանքները (մշտապես տեղի են ունենում ինտենսիվ բանակցությունների ֆոնին, հուշում է, որ Երևանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով։

Հայաստանի նման գործողությունները, որոնք խարխլում են բանակցային գործընթացը, պետք է լրջորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից»։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

  • Կիսվել: