կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են ռազմագերիների վերաբերյալ Հայաստանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են ռազմագերիների վերաբերյալ Հայաստանի հայտարարություններին

«Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո․ գերիները, որոնք ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, ռազմագերիներ չեն և կպատասխանեն օրենքի առաջ»։ Այս մասին Ria.ru—ին  հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամաուլի ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է

«Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանի տարածք ուղարկված անձինք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ։ Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն։ Նրանց վերաբերվում են՝ ըստ միջազգային իրավունքի և Ադրբեջանի օրեսնդրության նորմերի։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր ձերբակալվածներին, որոնք համարվում էին ռազմագերի»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: