երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը միջազգային հանրությանը կոչ է անում «ճնշում գործադրել Հայաստանի վրա»

Ադրբեջանի ԱԳ նախարարը միջազգային հանրությանը կոչ է անում «ճնշում գործադրել Հայաստանի վրա»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել միջազգային հանրությանը ՛՛ճնշում գործադրել Հայաստանի վրա՛՛, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ Բայրամովի՝ Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից՛՛, ինչպես պահանջում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Խոսելով այսպես կոչված ՛՛Զանգեզուր միջանցքին՛՛ մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ ՛՛Ադրբեջանը, եռակողմ հայտարարության համապատասխան կետի համաձայն, գործնական քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ՛՛:

՛՛Տվյալ դեպքում անհրաժեշտ է կատարել ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացման պարտավորությունները։ Դա կարող է կարևոր ներդրում դառնալ տարածաշրջանի ողջ ներուժի օգտագործման, ինչպես նաև խաղաղության կառուցման գործընթացում՛՛,-ընդգծել է Բայրամովը:

  • Կիսվել: