ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները. Փաշինյան

Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները. Փաշինյան

ՀՀ տարածքային ամբողջականության 29,800 քկմ-ում Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը ներառված չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այս հարցին արդեն անդրադարձել է, ուստի այս պատասխանը պետք չէ նախորդից կտրված դիտարկել։

«29,800-ն այն թիվն է, որն արձանագրված է Սովետական միության հանրագիտարանի մեջ։ Ինչու եմ հանրագիտարանն ասում, որովհետև և՛ հանրամատչելի է, և՛ պաշտոնական։ Այդ 29,800-ի մեջ Ձեր նշած տարածքները չկան», - ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ, պատասխանելով մեկ այլ հարցին, թե արդյոք Ադրբեջանի 86,600 քկմ-ն ներառում է նաև ադրբեջանական անկլավները, Նիկոլ Փաշինյանն ասել էր․

«Այո՛, որովհետև 29,800 քկմ-ի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է։ 86,600-ն առանձին է, բայց այն փաթեթի մեջ է 29,800-ի մեջ։ 29,800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, իսկ 86,600-ի մեջ մտնում են անկլավները։ Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: