ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանցիները Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու մոտ բողոքի ակցիա են ծրագրում. Ալեքսանդր Լապշին

Ադրբեջանցիները Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու մոտ բողոքի ակցիա են ծրագրում. Ալեքսանդր Լապշին

Իսրայելում ադրբեջանական համայնքում օգոստոսի 9-ին Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում: Այս ամսին գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«09.08.2020-ին Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի  ահա այսպիսի հրավերներ են տարածվում ներկայումս Իսրայելի ադրբեջանական համայնքի շրջանում: Երևում է՝ Բաքվից կարգադրություն է ստացվել անկարգություններ հրահրել և հարձակումներ գործել հայկական եկեղեցիների, խանութների և ուղղակի էթնիկ հայերի վրա:
No photo description available.
Անձամբ ես կարծում եմ, որ ժողովրդավարական երկրում ցանկացած համայնք իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, խաղաղ ակցիա անցկացնելու, հայտարարելու իր պահանջների մասին: Բայց երբ ակցիայի վայրը ընտրված չէ քաղաքի կենտրոնը, ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, սա սադրանքի ուղի է իրենից ներկայացնում: Ստացվում է, որ մահմեդական ադրբեջանցիները ցույց են իրականացնում հայկական եկեղեցու դեմ, որին ի պաշտպանություն դուրս կգան քրիստոնյաները: Բարիկադների երկու կողմերում էլ տաք գլուխներ կան, դեռ մի բան էլ Բաքվից են դրդում:
 
Կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Չի կարելի դիպչել կրոնին, եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգերը չի կարելի հարաբերություններ պարզելու և սադրանքի վայրեր սարքել: 

Իսրայելի հայ համայնքի փոխարեն ես կդիմեի իսրայելական ոստիկանությանը` խնդրելով արգելել ցույցը հայկական եկեղեցու դիմաց` կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնություններից խուսափելու համար: Քրիստոնյաներն ու մահմեդականները չպիտի առերեսվեն հարաբերություններ պարզելու համար, դա արդեն ժողովրդավարություն չէ, այլ ուղի դեպի քաոս: 

Կարծում եմ՝ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն ցույցի վայրի ընտրությունը: Եթե հարցում ներգրավվի Թել-Ավիվի կենտրոնական մզկիթի հոգևոր ծառայողը, լավ կլինի: Նա շատ խելացի անձնավորություն է, և չնայած նրան, որ ներկայացնում է սունի արաբներին, իսկ ցուցարարները ադրբեջանցի շիաների ու լեռնային հրեաների խառնուրդ են, այնուամենայնիվ նրա խոսքը ծանրակշիռ կլինի և հարգանքի կարժանանա: Թել-Ավիվ Յաֆֆան միշտ եղել է քրիստոնյաների, մահմեդականների և հրեաների խաղաղ գոյակցության խորհրդանիշ: Չի կարելի թույլ տալ, որ Բաքվի ակտիվիստները խախտեն հավասարակշռությունն ու կրոնական ատելություն մտցնեն քաղաք:

Ես իսրայելահայերին խորհուրդ կտամ հոգեպես պատրաստվել վանդալական արարքներին, եկեղեցիները սվաստիկաներով ներկելու փորձերին, կամ հակառակը՝ ջիհադի կոչերով, բոլոր տեսակի մակագրություններով Խոջալուի և Ղարաբաղի թեմայով: Հնարավոր է՝ տեղի ունենան նաև հարձակումներ համայնքի ակտիվիստների վրա: Մասնակիցների մեջ կարող են լինել թմրամոլներ և մարգինալացված մարդիկ: Անհրաժեշտ է այս ամենը հասցնել Թել–Ավիվի ոստիկանական կոմիսարիատ: Եվ կարելի է տեսախցիկներ տեղադրել Իսրայելի բոլոր հայկական օբյեկտներում, որտեղ հնարավոր է վանդալիզմ լինի` եկեղեցիներ, հասարակական կենտրոններ, հուշարձաններ, գերեզմաններ:

Ի դեպ, ադրբեջանցիները որոշել են հավաք անցկացնել Իսրայելում օգոստոսի 9-ին, այն օրը, երբ Ալիևի բարեկամ Բելառուսում կանցկացվեն նախագահական ընտրություններ և մենք գիտենք, որ բելառուս ժողովուրդը չի ընդունի կեղծված արդյունքները: Թեժ է լինելու Մինսկում և Թել Ավիվում:
 
Բոլորին հաջողություն»,- գրել է նա և հրապարակել հրավերի լուսանկարը։
 
 

  • Կիսվել: