հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանցիները տաքացան, մեղադրեցին սուտ խոսելու մեջ․ ՔՊ-ական պատգամավորները՝ Անկարայի գագաթնաժողովի մասին (տեսանյութ)

Ադրբեջանցիները տաքացան, մեղադրեցին սուտ խոսելու մեջ․ ՔՊ-ական պատգամավորները՝ Անկարայի գագաթնաժողովի մասին (տեսանյութ)

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը:

Բաբկեն Թունյանը նշել է, որ անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, հսկիչ անցակետ տեղադրելուն։

«Կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին բնականաբար իրենք բուռն արձագանքեցին»,- ասել է գագաթնաժողովին մասնակցած ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ինքը ևս անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:

«Շեշտել եմ, որ Ադրբեջանը ապօրինի բլոկադայի է ենթարկել Արցախը ու արցախահայությանը, ու այդ մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնած, դեղորայքի, պարենի պակաս կա, ու ըստ էության ցեղասպանության վտանգ, ու դրա մեղավորն ու պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Իմ ելույթի ժամանակ ադրբեջանցիները տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»,- պատմել է Պապոյանը:

Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարեւոր հարցերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: