ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցի որոշ գործիչներ ուղիղ սպառնալիքներ են հնչեցնել Էդմոն Մարուքյանի հասցեին

Ադրբեջանցի որոշ գործիչներ ուղիղ սպառնալիքներ են հնչեցնել Էդմոն Մարուքյանի հասցեին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի վերջին հայտարարություններն ու գրառումները մեծ զայրույթ են առաջացրել Ադրբեջանում։ Սրա հետևանքով ադրբեջանցի որոշ գործիչներ սկսել են ուղիղ սպառնալիքներ հնչեցնել Էդմոն Մարուքյանի հասցեին։

Օրինակ, նրան սպառնացել է Ադրբեջանի նախագահին կից հասարակական կազմակերպություններին պետական աջակցության խորհրդի մամուլի գրասենյակի ղեկավար Էլմեդդին Բեհբուդը՝ գրելով․ «Էդմոն Մարուքյանը ճշմարտությունից անտեղյակ չէ, Ադրբեջանը չի կասկածում նրա ասածի ճշմարտացիությանը. պարզապես նա անբուժելի «հայկական հիվանդություն» ունի։ Մեր զինվորները «բուժել» են այս «հիվանդներից» մի քանիսին, ովքեր 2 տարի առաջ ներքաշված են եղել մեր հազարավոր խաղաղ բնակիչների արյան մեջ, իսկ ոմանք դեռ սպասում են իրենց հերթին»։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը մոտ օրերս թվիթերյան էջում գրել էր․ «Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է իր տարածք ցամաքային ականներ տեղափոխելու համար: Դա բացարձակ սուտ է: Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս է բերել ցամաքային ականներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք ՝ ՆԱՏՕ-ի գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»։

 

  • Կիսվել: