հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանական հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ․ փորձագետ

Ադրբեջանական հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ․ փորձագետ

Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ - անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա
Հ․Գ․ Ֆայլերը ինձանից մի ուզեք
Հ․Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունեմ։ Նույն հաքերներն են։ ԵՆթադրում եմ, նույն ձեւով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիեւը, փախնելով Կուբատլիից»,- գրել է նա։

Նշենք, որ նմանատիպ դեպք  տեղի է ունեցել նաև հունիսի սկզբին, երբ «Ռեյնջեր» կոչվող ադրբեջանցի հաքերների խմբի ձեռքում էր հայտնվել մոտ 3500 կորոնավիրուսով վարակված անձանց տվյալներ։ 

  • Կիսվել: