կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը կմասնակցի բանակցություններին՝ պայմանով․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը կմասնակցի բանակցություններին՝ պայմանով․ Արայիկ Հարությունյան

Անընդունելի է, որ Արցախի նախագահը նույն հարթության վրա լինի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին վարչապետ, "Ազատ Հայրենիք" կուսակցության նաղագահ Արայիկ Հարությունյանը, անրադառնալով ՀՀ իշխանության կողմից հնչող այն հայտարարություններին, թե ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներկայությունը բանակցային սեղանի շուրջ միանգամայն ընդունելի է։   
 
«90-ականներին կարծեմ այդպես էր, երբ մասնակցում էր Արցախի ԱԳ նախարարը և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը: Սակայն անընդունելի է, որ Արցախի նախագահը նույն հարթության վրա լինի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ»,- ասաց Հարությունյանը։ 
 

Նրա  խոսքերով, եթե ընտրվի Արցախի նախագահ ու ադրբեջանական համայնքի ներկայացուցչի մասնակցությունը բանակցություններում օգուտ լինի հարցին, իհարկե դեմ չի լինի դրան. «Եթե ուզում ենք հարցի խաղաղ կարգավորման բանաձև ունենանք, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չի լինի, կարող են մասնակցել՝ պայմանով, եթե ընդունեն մեր նախապայմանը։ Սակայն Ադրբեջանական կողմը չի ընդունի նշված նախապայմանը, դրա համար անիմաստ է կարծել, թե առաջիկայում հարցը լուծվելու է»:

  • Կիսվել: