շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադբեջանի ԱԳՆ-ն ՀՀ-ի՝ խաղաղություն ցանկանալու մասին հայտարարությունը «մանիպուլյացիա» է անվանել

Ադբեջանի ԱԳՆ-ն ՀՀ-ի՝ խաղաղություն ցանկանալու մասին հայտարարությունը «մանիպուլյացիա» է անվանել

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը՝ նշելով, թե իբր Հայաստանը «հանրությանը մոլորեցնելու նպատակաուղղված շահարկումներ է տարածում»։

Մասնավորապես՝ Ադրբեջանի Արտաքին ֆորրծերի նախարարությունից նշել են, թե Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, որ Երևանը հակված է խաղաղության, «մանիպուլյացիաներ են, որոնց նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է»։

«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա «հակասական հայտարարություններից և սադրիչ բնույթի քայլերից» և իր գործունեությամբ ու իրական քայլերով դրսևորի հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Բացի այդ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հավելել է. «Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հղում է կատարում ՀՀ Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշմանը Հայաստանի Սահմանադրությանը այն կանոնակարգի համապատասխանության մասին, որը կարգավորում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեությունը, որպես այն բանի հաստատում, որ իրենց Սահմանադրությունում հարեւանների հանդեպ տարածքային պահանջներ չկան:

Ստուգելով այս հայտարարության վերաբերյալ փաստերը՝ բավական է հիշել, որ հայկական կողմը դեռ 2010թ. հունվարին չի հրաժարվել այսպես կոչված Արեւմտյան Հայաստանի հավակնություններից, երբ մանրամասն հիմնավորված էր Սահմանադրական դատարանի որոշումը սահմանադրությանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների համապատասխանության մասին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել էր Բաքվից հնչող մեղադրանքներին և սպառնալից հայտարարություններին: Անի Բադալյանը վստահեցրել է՝ պաշտոնական Երևանը բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ 

Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ 

ՀՀ ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը իրացնելու նպատակով։ «Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»,- հավելել է Անի Բադալյանը։ Նա կոչ է արել ագրեսիվ հռետորաբանության փոխարեն կենտրոնանալ Խաղաղության պայմանագիր ստորագրելու և մյուս հարցերը շուտափույթ լուծելու վրա։

Հայաստանը պետք է զերծ մնա «հակասական հայտարարություններից, սադրիչ բնույթի քայլերից», իր գործունեությամբ եւ իրական քայլերով ցուցադրի  հարգանքը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հանդեպ»,- ասել է նա։

  • Կիսվել: