շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադամ Շիֆը կոչ Է արել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին հատկացվող բոլոր օգնությունը

Ադամ Շիֆը կոչ Է արել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին հատկացվող բոլոր օգնությունը

Կոնգրեսական Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ: "Հաղորդվում Է, որ Ադրբեջանը գնդակոծել է Արցախի անմեղ խաղաղ բնակիչների տները, իսկ այժմ գրոհում է Հայաստանի սահմանը։

Դա հրադադարի ռեժիմի աղաղակող խախտում է և ուղղակի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։ ԱՄՆ - ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ուղղված ցանկացած օգնություն՝ անհապաղ և ընդմիշտ",- գրել է կոնգրեսականը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: