երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին մեր տաղավարը լավագույններից է, և դա ոչ միայն մեր գնահատականն է. Արշակյան

Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին մեր տաղավարը լավագույններից է, և դա ոչ միայն մեր գնահատականն է. Արշակյան

Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին 14 հայկական ընկերություն է մասնակցում միասնական տաղավարով և թվով 45 մասնակից: Այս պահին բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն, և մեր տաղավարը, կարող եմ ասել, որ լավագույններից է, և դա ոչ միայն մեր գնահատականն է:

Այո՛, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել, և որոշ փորձանմուշներ այլ ճանապահով տեղում են, որոշ ցուցանմուշների մեծ մասի մասով խնդիրներ ենք ունեցել, և, ըստ էության, տարբեր պատճառներ են եղել, և ծառայողական քննության ընթացքում նաև կհայտնաբերվի՝ դիտավորություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Միջգերատեսչական հարց կա ընդհանուր լոգիստիկ խնդիրների մեջ, այդ իսկ պատճառով կառավարության աշխատակազմը դրանով զբաղվում է»,- տեղեկացրեց նախարարը: 

 
 

  • Կիսվել: