շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին հայկական ցուցանմուշները տեղ չհասնելու կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին հայկական ցուցանմուշները տեղ չհասնելու կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբու Դաբիում կայացած ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որի ընթացքում որոշակի խնդիրներ էին առաջացել հայկական ցուցանմուշների տեղ հասնելու և մասնակցության ձևաչափի մասով:

«Այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն և դրա արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ բանի մեջ թերացել են»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: