շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աբովյան քաղաքում. 45–ամյա վարորդը ГАЗ 24-ով հայտնվել է ծաղկի սրահի տարածքում. կա վիրավոր

Աբովյան քաղաքում. 45–ամյա վարորդը ГАЗ 24-ով հայտնվել է ծաղկի սրահի տարածքում. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 13;30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ,  45-ամյա Արմեն Ղահրամանյանը իր վարած ГАЗ 24 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ծաղկի սրահի մուտքի դռանը:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: