հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Աբազյանը եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյանն անդրադարձել է ԱԱԾ հերքմանը

Աբազյանը եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյանն անդրադարձել է ԱԱԾ հերքմանը

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում:Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով ԱԱԾ հերքմանը, թե Աբազյանը խնդրել է նրան պաշտոնների նշանակել ինչ-որ մարդկանց։

Վահան Քերոբայնի խոսքով իր դեմ հարուցված գործը սարքած է։

Դիտարկմանը՝ նա արդեն գործը կապել է ԱԱԾ ղեկավարի մի քանի խնդրանքները չկատարելու հետ, նա ասաց․ «Ես ասել եմ՝ քանի որ իմ աշխատանքի ընթացքում եղել եմ սկզբունքային, հետևաբար ստացվել է այնպես, որ շատ մարդկանց հետ ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, բայց երբ իրավիճակ է առաջանում մի մարդու գործից հանել ու նշանակել մեկ այլ մարդու, դա իմ խղճին հակասում է։ Ես երբևիցե որևէ մարդու կամ պաշտոնի չեմ գնահատի ավելի շատ, քան իմ խղճի հետ ազնիվ լինելը»։

Իսկ այն որ ԱԱԾ-ն բացարձակ սուտ է որակել այդ հայտարարությունը, որ Աբվազյանն ասել է սրան հանի նրան նշանակի, Քերոբյանն ասաց․ «Պարոն Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննի իր հեռախոսը և տեսնի, որ ես ճիշտ եմ ասում»։

 

  • Կիսվել: