հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԱԾ-ի բյուջեն  2022 թվականի համար սահմանվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ

ԱԱԾ-ի բյուջեն 2022 թվականի համար սահմանվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ

2022 թվականի բյուջետային նախագիծն Արտակարգ իրավիճակների նախարարության մասով նախատեսում է 13 միլիարդ 975,8 միլիոն դրամ ծախսեր, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«2021 թվականի ճշտված բյուջեի գումարը կազմել է 14 միլիարդ 216,7 միլիոն դրամ», - ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ՀՀ ոստիկանությանը 2022 թվականի բյուջետային նախագծով նախատեսված է 66 միլիարդ 585,6 միլիոն դրամ։

«Ըստ նախագծի՝ 2021 թվականի հաստատված բյուջեն կազմել է 64 միլիարդ 562 միլիոն դրամ», - ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությանը 2022 թվականի համար սահմանվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22,85 տոկոսով։

«Հաստատված բյուջեով ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 733 միլիոն դրամ», - ասաց Ֆինանսների նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: