չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱԱԾ աշխատակիցների կողմից խուզարկություն է ընթանում ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում․ ՀՀԿ

ԱԱԾ աշխատակիցների կողմից խուզարկություն է ընթանում ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում․ ՀՀԿ

ՀՀԿ Մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

Այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում:

Ներսում գտնվող ԱԱԾ աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին` դատարանից թույլտվություն ունեն, որ քննչական գործողություններ իրականացնեն տարածքում և խուզարկեն գրասենյակը:

Ինչպես հասկացանք` ինչ-որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու պատճառաբանությամբ:

Այս պահին ընթանում է խուզարկությունը, ավարտվելուց հետո մանրամասները կներկայացնենք:

  • Կիսվել: