հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ա՛յ բորբոսնած բիձա, այլևս Հայաստանի մասին խոսելուց մի՛ աքլորացիր, ձայնդ կտրի՛ր ու պապանձվի՛ր. Խաչիկ Ասրյանը՝ Լուկաշենկոյին

Ա՛յ բորբոսնած բիձա, այլևս Հայաստանի մասին խոսելուց մի՛ աքլորացիր, ձայնդ կտրի՛ր ու պապանձվի՛ր. Խաչիկ Ասրյանը՝ Լուկաշենկոյին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կոչ է արել  Հայաստանի մասին խոսելիս չաքլորանալ:
 
«Լուկաշե՛նկո, ա՛յ բորբոսնած բիձա, այլևս Հայաստանի մասին խոսելուց մի՛ աքլորացիր, ձայնդ կտրի՛ր ու պապանձվի՛ր
 
Երեկ՝ օգոստոսի 20-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին բարբաջել է Հայաստանի և հայերի մասին՝ նշելով․ «Ո՞ւմ են հայերը պետք՝ մեզանից բացի։ Ոչ մեկին նրանք պետք չեն ․․․»։
 
Լուկաշե՛նկո, բացի Բելառուսի հերթական նախագահ լինելուց, ո՞վ ես դու ընդհանրապես: Մտածում ես, որ Հայաստանն ու հայերը որբ են, և, երբ ցանկանաս, կարող ես Հայաստանին ու հայերին հեգնել, ծաղրել, նվաստացնել, հա՞, ա՛յ բորբոսնած բիձա:
 
Լուկաշե՛նկո, դու գոնե գիտե՞ս, որ 8․000 տարի առաջ Երկիր մոլորակում առաջին պետական կազմավորում ստեղծած շումերները պատկանել են Արմենոիդ մարդաբանական տիպին և գոյություն են ունեցել հայ - շումերական 2․000 ընդհանուր բառ և, գուցե, մոռացել ես, որ 20-րդ դարասկզբին բելառուս ժողովրդի կողմից հիմնադրված Բելառուսի առաջին պետական կազմավորման հիմնադիրն ու առաջին ղեկավարը եղել է հայազգի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյասնիկյանը։
 
Լուկաշե՛նկո, 8․000 տարվա պատմություն ունեցող Հայաստանն ու հայերը ոչ թե քեզ ու ձեզ են պետք, ոչ թե Մակրոնին են պետք, այլ քաղաքակիրթ աշխարհին. չկա՛ Հայաստան ու Հայ ազգ, չկա՛ Երկիր մոլորակ, ականջի՛ցդ օղ արա։
 
Լուկաշե՛նկո, ա՛յ բորբոսնած բիձա, այլևս Հայաստանի մասին խոսելուց մի՛ աքլորացիր, ձայնդ կտրի՛ր ու պապանձվի՛ր»,- գրել է նա:
 

  • Կիսվել: