երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
9/48 ընտրատեղամասում ժամը 11։30-ի դրությամբ գրանցված 1580 ընտրողից միայն 52-ն էր մասնակցել քվեարկությանը

9/48 ընտրատեղամասում ժամը 11։30-ի դրությամբ գրանցված 1580 ընտրողից միայն 52-ն էր մասնակցել քվեարկությանը

Երևանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրատեղամասում ժամը 11:30-ի դրությամբ գրանցված 1580 ընտրողից միայն 52-ն էր կատարել իր ընտրությունը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Գևորգյանը:

«11:30-ի դրությամբ 52 ընտրող ենք ունեցել: Ընդհանուր գրանցված է 1580 ընտրող: Խախտումներ չեն արձանագրվել: Ամեն ինչ ընթանում է իր հունով»,- նշել է Գևորգյանը։ 

Նրա խոսքով նախորդ ընտրությունների համեմատ, այս փուլում պասիվություն է նկատվում: 

  • Կիսվել: