չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
8-րդ գումարման ԱԺ-ում կունենանք 72 պատգամավոր, ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին․ Բաղդասարյան

8-րդ գումարման ԱԺ-ում կունենանք 72 պատգամավոր, ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին․ Բաղդասարյան

Իմքայլական Նիկոլայ Բաղդսարայանը ֆեյսբուքյան էջում արտահերթ խորհրդարանական արդյունքների վերաբերյալ հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 72 պատգամավոր:

«Ութերորդ գումարման ԱԺ-ում մենք կունենանք 72 պատգամավոր, դա նշանակում է, որ իշխանությունները ունենալու են սահմանադրական մեծամասնություն և ունեն հինգ տարվա մանդատ ցանկացած բարեփոխում իրականացնելու:

Սա նշանակում է, որ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին: Մեծ աշխատանք է սպասվում բոլորիս: Բոլորս պետք է կառուցենք մեր ապագան, իսկ հանցանք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, որի մասին դեռ կասեմ:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ, խոնարհվում եմ իմ հպարտ ազգի առջեվ եվ համոզված եմ մեր գործով կապացուցենք, որ ապագա կա՜, կա՜ ապագա»,-գրել է նա:

  • Կիսվել: