երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
8-րդ գումարման ԱԺ պատգամավորների շուրջ 30%-ն առհասարակ որևէ հարց չի ուղղել

8-րդ գումարման ԱԺ պատգամավորների շուրջ 30%-ն առհասարակ որևէ հարց չի ուղղել

8-րդ գումարման ԱԺ պատգամավորներից շուրջ 30 տոկոսն առաջին, երկրորդ և երրորդ նստաշրջանների ընթացքում առհասարակ որևէ հարց չի ուղղել. Խորհրդարանական վերահսկողական գործառույթի գնահատման զեկույցի նախագծի հանրային քննարկմանը հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Գայանե Բաղդասարյանը։

Նա ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի, ՔՊ-ից հարցերի մեծ մասը տրվել է մի քանի պատգամավորների կողմից։

«Նույն պատկերը ունենք նաև ընդդիմադիրների մոտ, երբ 3 պատգամավոր են տվել հարցերի 40 տոկոսը», - ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ 2021-2022 թթ-ին ուղարկել են շուրջ 180 գրավոր հարց, որից 88-ը ընդդիմադիր պատգամավորները, 92-ը՝ իշխող կուսակցությունը։ «Եթե համամասնությանը հաշվի առնենք, իշխող կուսակցության գրավոր հարցերը քիչ են», - ասաց նա։

Նա նաև նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչները, երբ չեն կարողանում վերահսկողական գործիքներ կիրառել՝ նախընտրում են բոյկոտել, չմասնակցել նիստերին, քվեարկությանը։ «Այսպիսի խնդիրներն ազդում են վերահսկողության, կառուցողական աշխատանքի պատրաստակամության վրա», - ասաց նա։

 

  • Կիսվել: