երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին

8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին

Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ նիստը, որտեղ կազմվել է արձանագրություն ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տալու մասին։ 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։

Մինչ այդ ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը: 

Որոշմամբ ուժը կորցված են ճանաչվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ  Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Սուրեն Պապիկյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Արայիկ Հարությունյանի, Անահիտ Ավանեսյանի, Արմեն Փամբուխչյանի, Դիանա Գասպարյանի, Գնել Սանոսյանի, Համբարձում Մաթևոսյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Հարությունյանի, Արարատ Գրիգորյանի, Դավիթ Գևորգյանի, Նարեկ Մկրտչյանի, Հակոբ Սիմիդյանի գրանցումները, ինչպես նաև «Հայաստան» դաշինիքի ընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Մարիաննա Եփրեմյանի, Ալեքսանդր Խաչատուրյանի գրանցումները:

«Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկ է ներկայացրել 17, «Հայաստան» դաշինքից՝ 3 անձ: 

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

  • Կիսվել: