երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
7-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմությունը ավելի ակտիվ է․ Լիլիթ Մակունցն ամփոփեց 2019-ը

7-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմությունը ավելի ակտիվ է․ Լիլիթ Մակունցն ամփոփեց 2019-ը

5-րդ գումարման խորհրդարանը, որը գործել է 2012-2017թթ․ և որում ընդգրկված են եղել 6 խմբակցություններ, 5 տարվա ընթացքում 1422 օրենքի նախագիծ ու որոշում են ընդունել, որից 35-ը նախաձեռնել կամ համահեղինակել են ընդդիմադիր խմբակցությունները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով 2019թ․-ին իրենց խմբակցության կատարած աշխատանքները։

Խորհրդարանի աշխատանքները համեմատելով նախորդ գումարման ԱԺ-ների աշխատանքների հետ, Մակունցը նշեց․

«6-րդ գումարման խորհրադարանը, որը «կարճ կյանք» աշխատեց 2017-2019թթ․սկիզբը, որում ընդգրկված են եղել 4 խմբակցություն, հասցրեց ընդունել 726 օրենքի նախագիծ և որոշում, որից 9-ը նախաձեռնել են ընդդիմադիր խմբակցությունները։ 7-րդ գումարման Ազգային ժողովում, որում ընդգրկված են 3 խմբակցություն, այս մեկ տարվա ընթացքում  367 օրենքի նախագիծ և որոշում է ընդունվել, որից 37-ը նախաձեռնել կամ համահեղինակել են ընդդիմադիր խմբակցությունները»։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշները փաստում են, որ 7-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմությունը ավելի ակտիվ է, քան նախորդ գումարման խորհրդարաններում․

«5 տարվա ընթացքում ընդդիմությունը համահեղինակել է 35 նախագիծ, մինչդեռ համեմատելով այդ, այս մեկ տարվա ընթացքում 30 նախագծի հեղինակները ընդիմությունն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին ընդունված նախագիծը եղել է ընդդիմության կողմից ներկայացված»։

 

  • Կիսվել: