հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված հինգ սկզբունքների վրա․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված հինգ սկզբունքների վրա․ Արարատ Միրզոյան

Մեզ փոխանցվել է այդպիսի փաստաթուղթ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան ՔՊ պատգամավորի այն հարցի, թե  ադրբեջանական կողմը  երկու երկրների ԱԳ նախարարների Ժնևյան հանդիպումից հետո հայտարարություն է տարածել, որ  հայկական կողմին է փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև  խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված 5 սկզբունքների վրա։  

«Ադրբեջանի կողմից մարտի կեսերին փոխանցած  5 հայտնի  սկզբունքները հրապարակվել են։Եվ մեր հանրությունը, և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբուքններին։ Մենք հրապարակավ ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադբրեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա, կան բաներ, որոնք մեր դեռ վերլուծում ենք  և անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք կրկին մեզ համար ընդունելի կլինեն կամ չեն լինի»,- նախարարի խոսքով, հնարավոր է նաև հայկական կողմը հանդես հա առաջարկներով։

«Նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,- վստահեցրեց Միրզոյանը։

Հարցին, թե խոսվում է նաև ԼՂ- Ադրբեջան անմիջական երկխոսության մասին, ԱԳ նախարարը նշեց․ «Կրկին պիտի հղում անեմ այդ 5 կետերի հետ կապված պատմությանը։ Եթե հիշում եք, մենք այն ժամանակ ասացինք, որ այդ 5 կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց  դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը և կիսվեցինք մեր պատկերացումներով։ Դրանց հիմնական մասը վերաբերում էին հենց ԼՂ-ին, և այժմ էլ բանակցությունների մաս է նաև այս մասի հասցեագրումը, կա տեսակետ ԼՂ-Ադրբեջան երկխոսության  խողովակ և միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին։ Այս մասին քննարկումներ են ընթանում»,-նշեց Միրզոյանը և հավելեց․« Մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ այլ, երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման տեսակետի՝ անպայման կտեղեկացնենք»։

  • Կիսվել: