շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային իրավունքի խախտումների մասով քայլեր անելու համար հուշագիր է ստորագրվել

44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային իրավունքի խախտումների մասով քայլեր անելու համար հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձինս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի հետ:

Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են Արցախյան հիմնախնդրի, այդ թվում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի հաղորդագրությունը:

Հիմնադրամը կառավարությանը տրամադրելու է աջակցություն միջազգային իրավադիվանագիտական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական դիվանագիտության զարգացմանը, օժանդակելով միջազգային իրավական գործընթացների իրականացմանը, և աջակցելով կառավարությանը ռազմավարական հաղորդակցման հարցերում:

  • Կիսվել: