շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
408 հազար էի ստանում, հիմա՝ 429 հազար. Հայկ Մարության

408 հազար էի ստանում, հիմա՝ 429 հազար. Հայկ Մարության

18 տարի ծառերն այդ շինության մեջ մահացել են, հասել այդ վիճակին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Մաշտոցի պուրակում հատված 4 ծառերի մասին:

«Մինչև երեկ այստեղ 4 արձանագրություն է եղել: Եղել են տուգանքներ: Վերջին արձանագրության մասով նաև ուսումնասիրություն է բացվել շեղումների վերաբերյալ, քանի որ շեղումներ կան նաև քաղաքաշինական փաստաթղթերից:

Այսօրվանից այդ արձանագրության վրա դադարեցված են աշխատանքները: Արձանագրությունը կազմվել է հուլիսի 23-ին:

Մասնագետները միանշանակ նշել են, որ այդ ծառերը փոխարինման ենթակա են, ինչն ավելի օգուտ կտա և՛ պուրակին, և՛ բնապահպանությանը: Եթե մենք եկել ենք ուղղկաի ձևական ցույց տանք, որ աշխատում ենք, ամենալավն ինձ համար կլիներ ոչ մի բանին ձեռք չտալը: Այդ գույքն իրենն է եղել, ծառերը մեջն են: Դրանք 2002 թվականից փչանում են, քանի որ դրանց մի մասը շինության ներսում են, մյուս մասը՝ դրսում:

Ես կարող էի՝ ասել, թող մնա այդպես, ոչինչ, որ ծառը կարող է մեկի գլխին ընկնի: Ես էլ ինձ համար հանգիստ կապրեի: Եթե ես եկել եմ այստեղ հանգիստ ապրելու, ուրեմն սխալ եմ եկել»:
 
Անդրադառնալով իր աշխատավարձին նա նշեց․ «Ես մինչև այստեղ գալս շատ հանգիստ էի ապրում: Ասեմ ավելին՝ հիմա ստանում եմ 429 հազար դրամ աշխատավարձ: Սա մոտավորապես կազմում է իմ առաջվա ստացած գումարների 5-10 տոկոսը»-ասաց նա՝ հավելելով, որ մինչև վերջերս ստանում էր 408 հազար։

  • Կիսվել: