4 ամիս բանակում պաշտոնավարած մարդկանց ասում եք՝ արի պատասխան տուր, իսկ 20 տարի բանակը ղեկավարողները չպիտի՞ պատասխան տան. Սամվել Բաբայան
Սեյրան Օհանյանը դեռ 2016 թ-ին եղել է Պաշտպանության նախարար, դուք կարծում եք բանակում ծառայողը մեկ ամսից, որ դուրս է գալիս ծառայությունից՝ արդեն ընդդիմադի՞ր է: Նա պատերազմի օրերին ինչ որ առաջադրանքներ է կատարել հիմա պետք է հրավիրենք գա ասի, թե ինչ առաջադրանք է կատարել, ինչ սխալներ է տեսել, ում է ճիշտ համարում, ում՝ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
Հարցին, թե արդյո՞ք իշխանությունները կարող են անաչառ քննել իշխանության գործողությունները՝ նա ասաց, որ ինքը պատրազմի ժամանակ իշխանություն չի եղել, միաժամանակ, ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննություն կատարել, եթե ինքը մեղավոր չի՝ պիտի ցուցակագրի, թե մեղավորությունն ում է եղել:
«Այս իշխանությունը օժիտ է ստացել է ու պետք է պարզել, թե գործող իշխանության մեղքը որքա՞ն է: Հարց եմ տալիս, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարին և շտաբի պետին, որոնք որոշումներ կայացնողներ էին, որոնց նշանակել է Նիկոլ Փաշինյանը , պետք է ճշտել, թե ում առաջարկով․ պարզվում է,որ այնտեղի գործող իշխանության՝ Բակո Սահակյանի և Տիգրան Աբրահամյանի։ Վերջինս այն ժամանակ Բակո Սահակյանի ռազմական խորհրդականն էր, հիմա ասում է՝ ես ընդդիմադիր եմ: 4 ամիս բանակում պաշտոնավարած մարդկանց ասում եք՝ արի պատասխան տուր, իսկ այն մարդիկ, որոնք 20 տարի բանակը ղեկավարել են, նրանք չպիտի՞ պատասխան տան, որովհետև իրենք ընդդիմադիր են, ճի՞շտ եք մտածում»:
Նա նաև ընդգծեց, որ եթե որևէ մեկն ինչ-որ գործողություն է կատարել, ինքը կամավոր գրել է իր գործողության մասին: «Այսինքն, եթե որևէ ռազմաճակատում դուք եք ղեկավարել, ձեզ հարցեր են ուղղելու, դուք դրանց պատասխանելու եք, եթե դուք կասեք, որ պարոն Բաբայանն էլ է մասնակից եղել՝ հետո պարոն Բաբայանին կկանչեն, ինքը նույնպես հարցերին կպատասխանի»: