37% հարցվածները կարծում են՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունի, նույնքանն էլ կարծում է՝ չունի. Հարցում
Գելափի հարցմանը մասնակից քաղաքացիների 36,7 %-ը չի կարծում, որ «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանը մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունի։
24.6%-ը պատասխանել է, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության ապագա միանշանակ չի տեսնում, իսկ 12.1%-ն ասել է, որ ավելի շուտ չի տեսնում։
Հարցվածների 37,1 տոկոսը ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության ապագա տեսնում է։
16.3%-ն ասել է, որ ապագա միանշանակ տեսնում է, իսկ 20.8%-ն ասել է, որ ավելի շուտ տեսնում է։