երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0

35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0

Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է եվրոպական կուսակցության օգտին: Այս մասին իր գրառման մեջ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության Երևանի ավագանու նախկին անդամ Հռիփսիմե Առաքելյանը։

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Ղազինյանը հայտնել էր․

«Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 ԱՆԳԱՄ, այսինքն մեր ձայները 10 անգամ նվազեցրել են: Բայց դուք մի շեղվեք, շարունակեք քննադատել մեզ . . .»։

  • Կիսվել: