կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
30 տարի առաջ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը

30 տարի առաջ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը

30 տարի առաջ՝ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության էջում:

1991թ․ դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։

Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը, սակայն, շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն և Միացյալ Նահանգները 1920թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմական իրադարձությունների մասին ավելին` այս հղումով:

  • Կիսվել: